Ներքին 9 ամիս առաջ - 10:20 24-12-2025

Երևանում վնասազերծել և ձերբակալել են Chevrolet Volt-ի կողային հայելիները գողացած 39-ամյա քաղաքացուն

Դեկտեմբերի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեում գողություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տեղում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Վիգեն Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 20։30-ի սահմաններում նկատել է, որ անհայտ անձը փորձել է գողանալ Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեի մոտ կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի հայելիները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի 3-րդ ջոկի ոստիկանները դեկտեմբերի 17-ին ժամը 20։30-ի սահմաններում գտնվելով Արշակունյաց պողոտայի 250/1 հասցեի մոտ նկատել են վազող քաղաքացիների, որոնցից՝ Վիգեն Գ․-ն, հայտնել է, որ փախուստի դիմող անձը գողացել է իր ավտոմեքենայի հայելիները, որից հետո ոստիկանների միջամտության շնորհիվ փախուստը կանխվել է և նշված հասցեից գողության փորձ կատարելու կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 39-ամյա Վահան Բ․-ն։

Մանրամասները՝ սկղբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում