Ներքին 9 ամիս առաջ - 09:43 24-12-2025

Երևանում ոստիկանություն տեղափոխված 3 քաղաքացիների մոտ հայտնաբերվել են թմրանյութեր և ներարկիչներ․ shamshyan.com

Դեկտեմբերի 19-ին, թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկների հետ համատեղ Ռոստովյան փողոցից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Գոռ Ն․-ին, 39-ամյա Դավիթ Չ․-ին՝ իր կողմից շահագործվող «Լադա» մակնիշի ավտոմեքենայով և 55-ամյա Արա Ո․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում Գոռ Ն․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 1 հատ «Մեթադոնային լուծույթ՝ 10 մգ/1, ամսաթիվը 25թ․» գրառմամբ պլաստմասե տարա՝ լցված հեղուկով, որի մասին Գոռ Ն․-ն հայտնել է, որ հանդիսանում է «Մեթադոն» տեսակի թմրանյութ, որը գումարի դիմաց ձեռք է բերել դեկտեմբերի 19-ին Նոր Արեշում բնակվող ոմն Արթուրից թվով 2 տարա, իսկ Դավիթ Չ․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ «Մեթադոնային լ․ 10 մգ/1, ամսաթիվը 25թ․» գրառմամբ պլաստմասե տարաներ՝ լցված հեղուկով, որոնցից մեկը ամբողջական, իսկ մյուսը կիսատ և թվով 3 հատ «SCALPVEIN SE» գրառմամբ բժշկական խողովակ ներարկիչներ, ինչի շուրջ Դավիթ Չ․-ն հայտնել է, որ նշվածը հանդիսանում է «Մեթադոն» տեսակի թմրանյութ, նաև հայտնաբերվել է թվով 2 հատ սպիտակ գույնի շրջանաձև և թվով մեկ հատ դեղին ու շագանակագույն գույների «Դիազեպամ» տեսակի դեղահաբեր։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արթուրը հանդիսանում է Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Մ․-ն և ձեռնարկում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի