Ներքին 9 ամիս առաջ - 00:08 24-12-2025

Իշխանական «լրատվական» հարթակներով տարածվել է մանիպուլյատիվ հերյուրանք «Միասնության թևեր»-ի ֆինանսավորման և Արման Թաթոյանի մասին

«Միասնության թևեր» նախաձեռնության ֆեյսբուքյան էջի գրառումը.

Այսօր իշխանական և պրոիշխանական մի շարք «լրատվական» հարթակներով տարածվել է բացահայտ սուտ, մանիպուլյատիվ պատվիրված հերյուրանք՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ֆինանսավորման և վերջինիս ղեկավար Արման Թաթոյանի մասին։

Տարածված նյութը դասական սուտ քարոզչություն է, որի միակ նպատակը քաղաքական վարկաբեկումն է, ներքին խժդժության սերմանումը և հասարակության մեջ անվստահության մթնոլորտի ձևավորումը։

Երբ իշխանությունը կատարելապես ձախողված
է, այլևս չունի գաղափար, ծրագիր կամ պատասխան, սկսում է կեղծ «բացահայտումներ» հորինել և մարդկանց պիտակավորել։

Սա վախի նշան է։ Իսկ իրականությունն այն է, որ «Միասնության թևերն» անկախ նախաձեռնություն է, որը չի ենթարկվում որևէ նախկին համակարգի կամ արտաքին կենտրոնի ազդեցության։ Այս փաստը չի փոխվելու մեդիա աղմուկով կամ կեղծ մեղադրանքներով։

Շարունակեք փնտրել, մեկ էլ տեսաք` մի բան գտաք։ Էս մեկը լուրջ չէ, որովհետև մեր ֆինանսավորման աղբյուրները բաց են և օրինական։

Մեր համակիրներին և աջակիցներին հայտնում ենք հստակ․ մեզ շեղել, բաժանել կամ վախեցնել չի հաջողվելու։ Մենք գիտակցված ենք ընտրել այս ճանապարհը և շարունակելու ենք այն բաց, ինքնիշխան և պատասխանատու քաղաքականությամբ։

Քաղաքական մրցակցությունը ենթադրում է բանավեճ և ծրագրեր, զրպարտությունը միայն պարտության ընդունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով