Ներքին 9 ամիս առաջ - 22:38 23-12-2025

Քաղաքացին հայտնել է, որ գործընկերոջը փոխանցել է 4 մլն դոլարի ոսկյա ձուլակտորներ, հետո պարզվել է՝ դրանք կեղծ են 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ 39-ամյա Շահեն Մ․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 20-ին ժամը 21։10-ի սահմաններում գտնվելով Դեղատան փողոցում հանդիպել է իր գործընկեր Մամե Հ․-ի հետ, որտեղ փոխանցել է 4 մլն ԱՄՆ դոլար գումարի ոսկյա ձուլակտորներ, որից հետո վերջինս գտնվելով Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում իրեն է զանգահարել Մամեի հայրը՝ Թաժդին և հայտնել, որ իր կողմից տրված ոսկյա ձուլակտորները ոսկի չեն եղել և սպառնացել, որ սպանելու է իրեն, եթե չկարգավորի այդ հարցը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Թաժդին Հ․-ն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով