Արտաքին 9 ամիս առաջ - 20:51 23-12-2025

Իրանում ջրով ապահովումը ճգնաժամային վիճակում է. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ճգնաժամային է անվանել ջրի ապահովման հետ կապված իրավիճակը, նշելով, որ ջրի քանակը սակավ է հանրապետության բոլոր նահանգներում: Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Իրանը բախվել է վերջին 60 տարվա ամենաուժեղ երաշտին, ինչի պատճառով երկրի հիմնական բազմաթիվ ջրամբարներ դատարկվել են, իսկ մայրաքաղաքում իշխանությունները ստիպված են եղել դիմել գիշերային ջրանջատումների:

«Ջրի հետ կապված խնդիրներ կան մեր երկրի բոլոր նահանգներում։ Իրանում ջրով ապահովումը ճգնաժամային վիճակում է»,- ասել է Փեզեշքիանը։

Նշենք, որ Իրանի օդերևութաբանական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում դիտվում է «վերջին 50 տարվա ամենաչոր աշունը»: Տեղումների մակարդակը բազմամյա միջին ցուցանիշի համեմատ նվազել է 89%-ով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում