Ներքին 9 ամիս առաջ - 19:32 23-12-2025

Երևանում շենքի բակից գողացել են «Chevrolet Volt»-ի լուսարձակը և վնասել թափարգելը․ վնասը կազմում է մոտ 300 հազար դրամ

Դեկտեմբերի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 07։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 30-ամյա Գարիկ Գ․-ն և հայտնել, որ դեկտեմբեր 14-ի ժամը 22։30-ից մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Մառի նրբանցքի շենքերից մեկի բակում կայանված իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի դիմացի ձախակողմյան լուսարձակը և վնասել թափարգելը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ տուժողը ոստիկաններին հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում