Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 21:47 23-12-2025

Կենդանիների նկատմամբ բռնությունը սադիզմ է, ոչ թե ինքնապաշտպանություն. Օվսաննա Հովսեփյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Դեկտեմբերի 20-ին Երևանում արձանագրվել է կենդանիների նկատմամբ հերթական դաժան դեպքը։ Ժամը 17։40-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ 50-ամյա Գոհար Տ․-ն՝ հայտնելով, որ Սիլիկյան թաղամասի 12 հասցեում հայտնաբերվել են մետաղական լարով խեղդամահ արված երկու շներ՝ կապված թաթերով։

Ահազանգով դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Տարածքի զննությամբ հաստատվել է շների խեղդամահ լինելու փաստը։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է «Դինգո» թիմի հիմնադիր և տնօրեն, Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանի հետ։

Վերջինիս խոսքով՝ կենդանիների նկատմամբ նման դաժան վերաբերմունքը պայմանավորված է անպատժելիության մթնոլորտով։

«Երբ գոյություն ունի անպատժելիության մթնոլորտ, հանցագործությունների թիվը գնալով ավելանում է․ սա ապացուցված փաստ է։ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ուղղակի հետևանք է այդ մթնոլորտի»,– նշել է Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ թեև օրենքը նախատեսում է պատիժ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, սակայն այդ պատժին հասնելը չափազանց բարդ գործընթաց է։

«Եթե մարդու սպանության դեպքում քննչական մարմիններն իրենք են հավաքում ապացույցները, կենդանիների դեպքում այդ ամբողջ բեռը դրվում է կենդանասերների վրա։ Նրանք մասնագետ չեն․ չեն կարող իրականացնել տարածքի զննություն, վերցնել մատնահետքեր կամ տեսախցիկների ձայնագրություններ։ Այդ ամենը պետք է իրականացնեն համապատասխան մարմինները, սակայն կենդանիների դեպքերում դա հաճախ անտեսվում է»,– ընդգծել է Հովսեփյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրված այլ դեպքերին՝ Հովսեփյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում արդեն կան կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի գործեր, որոնք գտնվում են դատական փուլում։

«Կատվի դաժան սպանության գործով դատավարությունը տևել է գրեթե մեկ տարի, և մեղադրյալը ստացել է երեք տարվա պայմանական ազատազրկում։ Այժմ գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում՝ իրական ազատազրկում կիրառելու նպատակով։ Մյուս գործը՝ շանը մեքենայից կապելով քաշ տալու դեպքը, նույնպես դատարանում է, և առաջիկայում նախատեսված է հերթական նիստը»,– ասել է նա։

Հովսեփյանի գնահատմամբ՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը որևէ կերպ չի կարող արդարացվել ինքնապաշտպանությամբ։

«Դաժանության զոհ դարձող կենդանիների մեծ մասը կատուներ են, ձագեր, ծեր կամ փոքր չափսի շներ, որոնք հանրության համար վտանգ չեն ներկայացնում։ Սա սադիզմ է։ Սադիստները ընտրում են այն խումբը, որն ամենաքիչն է պաշտպանված օրենքով, և Հայաստանում այդ խումբը կենդանիներն են»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ խնդիրը միայն կենդանիներին չի վերաբերում, այլ լուրջ սպառնալիք է ողջ հասարակության համար։ Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»