Ներքին 9 ամիս առաջ - 15:09 23-12-2025

Երևանում 41-ամյա տղամարդը դանակահարել է հարազատ եղբորը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Դեկտեմբերի 20-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կրծքավանդակի բազմակի կտրած, ծակած վերքեր» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, ում առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանը և ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանը, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը 36-ամյա Աշոտ Կ․-ն է։

Արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով քրեական և համայնքային ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիրավորին Հակոբ Պարոնյան փողոցի 7 հասցեում գործող հյուրանոցի նախասրահում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել եղբայրը՝ 41-ամյա Վլադիմիր Հ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալը պարեկների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը «Սուրբ Սարգիս» եկեղեցու բակից ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ վերջինիս մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Վլադիմիր Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»