Ներքին 9 ամիս առաջ - 00:27 22-12-2025

Իլյա Բ-ի հասցեին տհաճ խոսքեր ասողին անմիջապես դուրս կշպրտեն պետական համակարգից․ Միքայել Մալխասյան

Պատմաբան Միքայել Մալխասյանը գրում է․

«Սույն տարվա հոկտեմբերի 16-ին Վրաստանի վարչապետ Իրակլի (Հերակլ) Կոբախիձեն իր որդիների հետ այցելել է 1977 թվականից գահակալող Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա (Եղիա) Բ-ին։ Վերջինս օրհնել է վարչապետի ընտանիքին` մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Նկարներից արդեն իսկ պարզ է Վրաց պետության վերաբերմունքը սեփական Եկեղեցու և նրա Գլխի նկատմամբ։ Այս մասին գրառում տեսա նաև Հայր Ասողիկի ֆեյսբուքյան էջում։

Ի դեպ, Իլյա Բ-ն ծնունդով Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազից է, ավարտել է ռուսական դպրոց, բարձրագույն կրթություն ստացել է Մոսկվայի հոգևոր ճեմարանում, այնուհետև Մոսկվայի հոգևոր ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ կուսակրոն հոգևորական է ձեռնադրվել Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Ա-ի կողմից։ 2013 թ. նրան Ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետի կողմից շնորհվել է Փառքի և պատվի շքանշան։ Այս ամենի պայմաններում որևէ պաշտոնատար անձ եթե փորձի Վրաստանում Իլյա Բ-ի հասցեին տհաճ խոսքեր ասել՝ մեղադրելով, ենթադրենք, խորհրդային կամ ռուսական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ, կամ համարձակվի նրա վարքը քննարկել, անմիջապես դուրս կշպրտեն այդ անձին պետական համակարգից։

Հիշեցնեմ, որ Իլյա Բ-ն միշտ աչքի է ընկել քաղաքական գործընթացներում իր մասնակցությամբ, և իր իսկ կողմից խիստ քննադատության արժանացած իշխանությունները վրաց ժողովրդի հոգևոր և ֆիզիկական փրկության, պետականաշինության մեջ ունեցած առանձնահատուկ ներդրման համար շնորհել են նրան Դավիթ Շինարարի անվան շքանշան, որ մինչև Վրաստանի ազգային հերոսի կոչման ներմուծումը համարվում էր վրացական պետության բարձրագույն պարգևը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում