Արտաքին 9 ամիս առաջ - 14:20 20-12-2025

Ռուսաստանի դեմ պատժամիջոցի նոր ձև. ԵՄ-ն 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի Ուկրաինային

Եվրամիության առաջնորդները որոշել են օգնել Ուկրաինային՝ տալով 90 մլրդ եվրո վարկ։ Այս վարկը առանց տոկոսների է և վճարվում է ԵՄ բոլոր երկրների ընդհանուր բյուջեից։ ԵՄ-ն չի օգտագործի Ռուսաստանի սառեցված ակտիվները այս վարկը տալու համար։ Այդ գումարները կմնան փակված, մինչև Ռուսաստանը վճարի այն փոխհատուցումները, որոնք Ուկրաինան գնահատում է ավելի քան 600 մլրդ եվրո։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ողջունել է վարկի տրամադրումը՝ նշելով, որ այն կուժեղացնի երկրի անվտանգությունը և կօգնի դիմակայել Ռուսաստանի ներխուժումներին։

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը պարզաբանում է, որ ռուսական ակտիվները հետագայում կօգտագործվեն վարկը փակելու համար. «2023 թվականից սկսած՝ ԵՄ-ն արդեն 12-13 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային ռազմական, հումանիտար և մի շարք այլ նպատակներով։ Նոր վարկը՝ 90 մլրդ եվրո, նախատեսված է 2026–27 թվականների ռազմական կարիքների համար։

Վարկը աջակցություն է, և այն ենթադրում է, որ գումարը Ուկրաինան կարող է չվերադարձնլ, բայց վարկը կփակվի ռուսական սառեցված ակտիվներից, սա նոր պատժամիջոցի ձև է, քանի որ Ռուսաստանի համաձայնությունը չի եղել։ Նախատեսված է նաև ռուսական ակտիվների ռեզերվացիա՝ ըստ բյուջեի»։

Բայց այս ամենի մեջ միջազգայնագետը խախտումներ է նկատում. «ԵՄ որոշ երկրներ, ինչպես Հունգարիան, Սլովակիան և Ռումինիան, դեմ են եղել ռուսական ակտիվների օգտագործմանը։ Սակայն խախտվել է վետոյի կարգը»։

Ըստ վետոյի՝ եթե անգամ մեկ երկիր դեմ է լինում որոշմանը, այն չի ընդունվում, սակայն այստեղ հաշվի չի առնվել դա, և որոշվել է, որ վարկը պետք է օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»