Սպորտ 9 ամիս առաջ - 09:44 20-12-2025

Իտալիայի Սուպերգավաթ․ Բոլոնիան հաղթեց Ինտերին՝ դուրս գալով եզրափակիչ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Ալ Ավալ Պարկ» մարզադաշտում «Բոլոնիան» և «Ինտերը» Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում վիճարկեցին եզրափակիչի երկրորդ ուղեգիրը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացեց «ներաձուրիների» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, ինչին 35-րդ րոպեին պատասխանեց «Բոլոնիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռիկարդո Օրսոլինին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Հենրիխ Մխիթարյանը միլանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 71-րդ րոպեին՝ տեղը զիջելով Դավիդե Ֆրատեզիին։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Բոլոնիայի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 3:2 հաշվով։

Եզրափակիչում Իտալիայի գործող գավաթակիր «Բոլոնիան» կմրցի գործող չեմպիոն «Նապոլիի» հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»