Ներքին 8 ամիս առաջ - 22:34 19-12-2025

41-ամյա վարորդը «Lexus GX 470»-ով վրաերթի է ենթարկել 58-ամյա հետիոտնի, որը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21։00-ի սահմաններում Վարսեր գյուղի 1-ին փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Վահե Պ․-ն իր վարած «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Թամարա Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: