Ներքին 9 ամիս առաջ - 19:22 19-12-2025

Աշխարհի ամենահայտնի պարբերականներից մեկը՝ Der Spiegel-ը, անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրին. Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով.

Սիրելի´ ընկերներ,
Ավանդույթի համաձայն՝ ամփոփում եմ անցնող շաբաթվա ընթացքում մեր թիմի կատարած աշխատանքն ու դրան առնչվող կարևոր իրադարձությունները.

Աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր պարբերականներից մեկը՝ գերմանական Der Spiegel-ը, որն ունի միլիոնավոր ընթերցողներ ամբողջ աշխարհում, անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր մոնումենտալ արձան-համալիրին։ Ծավալուն հոդվածում ներառված է նաև Գագիկ Ծառուկյանի հետ էքսկլյուզիվ հարցազրույց և ֆոտոշարք։

Իհարկե, հոդվածում կան որոշ անճշտություններ, ժամանակավրեպ տեղեկություններ, որոնք անպայման կքննարկվեն պարբերականի խմբագրության հետ, սակայն առավել կարևորն այն է, որ մեդիա ոլորտի «հսկաներից» մեկը՝ Der Spiegel-ը, լուսաբանել է Հայաստանի համար բացառիկ այս մեգա նախագիծը՝ հնարավորություն տալով այն ավելի ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը։ Իսկ սա նշանակում է, որ նախագծի իրականացումից հետո, Հայաստանը տասնյակ անգամներ ավելի գրավիչ է դառնալու աշխարհի համար՝ որպես զբոսաշրջային կարևորագույն ուղղություն:

«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթին ներկայացված լավագույն նախագծերը, ակտիվ մշակման փուլում են։ Այդ ներուժը երբեք չի կարելի անտեսել: Սիրելի՛ երիտասարդներ, վստա՛հ եղեք՝ ձեր ձայնը լսելի է և դուք, ի դեմս «Առաջարկ Հայաստանին» ծրագրի, ստացել եք մեր հայրենիքում նոր ու կարևոր փոփոխությունների իրականացման ակունքներում կանգնած լինելու բացառիկ հնարավորություն: Ձեր խելացի գաղափարներն արդեն կյանքի կոչվելու ճանապարհին են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով