Արտաքին 9 ամիս առաջ - 19:43 19-12-2025

Սիրիայում հիմնադրվել է «Հայկական միասնություն» կուսակցությունը

Սիրիայում հիմնադրվել է «Հայկական միասնություն» կուսակցությունը։ Այն իր հիմնադիր համաժողովն անցկացրել է Սիրիայի Հասաքե քաղաքում: Համաժողովի ժամանակ հայտարարվել է, որ հայերը փոքրամասնություն չեն, այլ կազմում են սիրիական հասարակության անբաժանելի մասը և պահանջվել են սահմանադրական երաշխիքներ ինքնության և հայոց լեզվի համար, ինչպես նաև կարևորվել է ներկայացվածության երաշխիքը հաստատություններում՝ որպես երկրի ապագան ձևավորող կարևոր գործընկեր։

Համաժողովում Իմադ Թեթրիյանը ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նա նշել է, որ հայերը պետք է ներկայացված լինեն Սիրիայում, բոլոր կրոնների միջև պետք է համագործակցությունն ամրապնդվի, պետք է աշխատանքներ տարվեն հայկական ազգային և մշակութային ինքնության վերականգնման ուղղությամբ։

Նա նաև նշել է, որ արտասահմանյան հայկական կուսակցությունների հետ հաղորդակցման կամուրջներ պետք է ստեղծվեն, պետք է ամրապնդվեն տարածաշրջանի ժողովրդավարական ուժերի հետ հարաբերությունները և համագործակցեն փոքրամասնությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային հաստատությունների հետ։

Համաժողովին ելույթ է ունեցել նաև հայկական Կաթոլիկ Սուրբ եկեղեցու քահանա Հայր Նուբար Մելքոնյանը: Ըստ նրա՝ պետք է լինի այնպիսի Սիրիա, որտեղ երաշխավորված կլինեն հայ ժողովրդի ժառանգությունը և բոլոր սիրիացիների իրավունքները։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով