Ներքին Արտաքին 9 ամիս առաջ - 23:09 18-12-2025

Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։

Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը` շեշտելով, որ հայ պատանդները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեպքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ:

«Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահի համար (Դոնալդ Թրամփի–խմբ.) և կամրապնդի Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու նրա ջանքերը: Քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ցուցադրել ԱՄՆ-ի հզորությունն ամբողջ աշխարհում, Ադրբեջանից հայ քրիստոնյա պատանդներին ազատելու հաջողված փորձը կհաստատի նրա հեղինակությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի և Թուրքիայի նկատմամբ. ԱՄՆ երկու դաշնակիցներ, որոնք սովորություն են դարձրել թելադրել իրենց կամքը»,– ասված է բաց նամակում։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին: Նկատել են, որ Հայ առաքելական եկեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին և հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան