Արտաքին 9 ամիս առաջ - 18:05 18-12-2025

Եվրախորհրդարանը Բաքվին կոչ է անում ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին

Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Կառույցում այսօր ընդունված բանաձևը նաև քննադատել է Ադրբեջանի գործող վարչակազմին՝ ազգային անվտանգության պաշտպանության քողի տակ ընդդիմախոսներին ճնշելու, լրագրողներին, խաղաղության պաշտպան ակտիվիստներին ու իրավապաշտպաններին ազատազրկելու համար։

«Բաքվի հետ հարաբերությունների հետագա առաջընթացը պետք է շաղկապվի այս ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ», - հայտարարել են Եվրախորհրդարանի պատգամավորները։

Փաստաթուղթը մատնանշում է հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վաղեմի կողմնակից, գիտնական Բահրուզ Սամեդովի և թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովի ձերբակալությունները՝ դրանք որակելով ապօրինի: Եվրոպացի պատգամավորները փաստում են, որ նրանց դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, խախտվել են արդար դատավարության չափանիշները և անմեղության կանխավարկածը։

Միակ ապացույցը, որը ներկայացվել է դատարանում, երիտասարդ գիտնականների կապերն են հայ գործընկերների հետ։ Նրանք դատապարտվել են 15-18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում