Արտաքին 9 ամիս առաջ - 19:08 18-12-2025

Թրամփի վարչակազմը հաստատել է Թայվանին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը

ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը հաստատել է Թայվանին ռեկորդային՝ 11.1 միլիարդ դոլարի զենքի վաճառքը։ Այս մասին հայտնում է Ազատությունը:

Փաթեթը ներառում է HIMARS համակարգեր, Javelin հակատանկային հրթիռներ, Altius անօդաչու թռչող սարքեր, հաուբիցներ և այլ սարքավորումներ։

Որոշումը կայացվել է մի փուլում, երբ Պեկինը սաստկացնում է ռազմական և դիվանագիտական ճնշումը Թայվանի վրա։ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ վաճառքը բխում է «Միացյալ Նահանգների ազգային շահերից», միաժամանակ հավելել, որ այն «կնպաստի տարածաշրջանում քաղաքական կայունության, ռազմական հավասարակշռության և տնտեսական առաջընթացի պահպանմանը»։

Թայվանի պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին, ընդգծելով, որ այս գործարքը կօգնի Թայվանին պահպանել «ինքնապաշտպանության բավարար կարողություններ»։ Գերատեսչությունը հավելել է, որ փաթեթը ներկայումս վերանայվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որն ունի գործարքը արգելափակելու կամ փոփոխելու իրավասություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»