Արտաքին 9 ամիս առաջ - 19:20 18-12-2025

«Մեր համբերությունը սպառվում է». Ֆիդանը սպառնացել է Սիրիայի քրդական ուժերին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցել է «TRT World»-ի «One on One» հեռուստածրագրին, որի ընթացքում անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և խոսել, ըստ իր գնահատականի, «Դամասկոսի համար մեծ վտանգ ներկայացնող և այնտեղ գործող ահաբեկչական կազմակերպության» մասին:

Վերջինս «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) նույնացնելով Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական զորաջոկատների (YPG) հետ, պնդել է, որ նրանք այժմ փորձում են ժամանակ շահել, իսկ իրենք, այնուամենայնիվ, դեռևս համբերում են:

«Մենք չենք ցանկանում կրկին ստիպված դիմել ռազմական միջոցների, սակայն «SDG»-ն պետք է հասկանա, որ թեմային առնչվող դերակատարների համբերությունը սպառվում է: Նրանք պետք է կյանքի կոչեն մարտի 10-ի համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները»,- ասել է Ֆիդանը:

Հիշեցնենք, որ «SDG»-ն պարտավորվել էր ինքնալուծարվել, իսկ վերջինիս զինյալները որպես անհատներ պետք է համալրեին Սիրիայի բանակի շարքերը: Պարտավարության համաձայն՝ կազմակերպությունն այդ ամենը պետք է իրականացնի մինչև ընթացիկ տարվա ավարտը՝ դեկտեմբերի 31-ը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում