Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:27 18-12-2025

Որևէ Նիկոլ չի կարող իր կամքը թելադրել Մայր Աթոռին․ եկեղեցին ամենազոր է․ Մարգարիտ Եսայան

Ուզում ենք ցույց տալ այս հակահայերին, որ ամենայն հայոց կաթողիկոսը և Մայր Սթոռ Սուրբ Էջմիածինը միայնակ չէ, հոգևոր հայ ժողովուրդը, քրիստոնյա հայ ժողովուրդը իր եկեղեցու կողքին է: Մայր Աթոռը Էջմիածինը առաքելական եկեղեցու սիրտն է։ Այսօր այս ոստիկանական համակարգը բերել են և ուզում են սեղմել այս սիրտը, բայց չի հաջողելու: Ուզում ենք ապացուցել, որ քրիստոնեական արժեքները, հայ առաքելական եկեղեցին հավերժ է և Ամենայն հայոց կաթողիկոսը ընտրվել է Աստծո կողմից և մնալու է այնքան, որքան Աստված կուզի: Որևէ Նիկոլ չի կարող իր կամքը թելադրել Մայր տաճարին և Էջմիածնին: Այս մասին Մայր Աթոռում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Անդրադառնալով ոստիկանական պատին՝ նա նշեց․ «Դա ամենատգեղ, ամենավտանգավոր բանն է, որ Փաշինյանը վերջին ութ տարիներին իր պաշտոնավարմանն իրականացնում է: Նա ուզում է սեպ խրել հայ ժողովրդի մեջ, ուզում է բաժանել սևերի և սպիտակները, ինչպես 18 թվականին էին հայտարարում, ուզում է եղբորը եղբոր դեմ հանել, ընտանիքը ընտանիքի դեմ, բաժանիր, որ տիրես սկզբունքը Նիկոլ Փաշինյանի մոտ առայժմ ստացվել է: Այս անգամ չի ստացվելու: Այս անգամ չի ստացվելու: որովհետև եկեղեցին ամենազոր է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի