Ներքին 9 ամիս առաջ - 16:28 18-12-2025

Տիրադավների աջակիցները եկեղեցու ձախ կողմում են, Վեհափառի աջակիցները՝ աջ կողմում․ պարեկներն ուղղորդում են

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաք է տեղի ունենում․ ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական պատարագին զուգահեռ 10 եպիսկոպոսները, որոնք աջակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու հետ առճակատման մեջ, հայտարարություն են տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Միևնույն ժամանակ բազմաթիվ ընդդիմադիրներ հայտարարել են, որ ժամը 15:30-ից պատրաստվում են գնալ Մայր Աթոռ։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ տիրադավ եպիսկոպոսների կոչով քաղաքացիները հավաքվում են եկեղեցու ձախ կողմում, իսկ Վեհափառին ու եկեղեցուն աջակցող քաղաքացիները՝ աջ կողմում։

Ուշագրավ է, որ պարեկները, թերևս գուշակելով մոտեցողների հայացքներից, թե որ թևի ներկայացուցիչ են, մոտենում և տեղեկացնում են, թե որ կողմ պետք է շարժվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով