Ներքին 9 ամիս առաջ - 14:42 18-12-2025

Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է, որ այսօր Մայր Աթոռում լինեն սադրանքներ. Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք է, որ այսօր Մայր Աթոռում լինեն սադրանքներ, նրան պետք է տեսարան, որ այդ 10 տիրադավ եպիսկոպոսներից զոհի կերպար ստանա ու նրանց սկսի պաշտպանել։ Փաշինյանը անգամ շատ ուրախ կլինի, որ այդ եպիսկոպոսներին այսօր Մայր Աթոռում ծեծեն։ Որևէ պարագայում ընդդիմադիր ուժերն ու քաղաքացիները չպետք է տրվեն այս սադրանքին։ Սա չպետք է տեղի ունենա։ Սա կազմակերպված սադրանք է։

Փաշինյանը փորձում է եպիսկոպոսների միջոցով իր գործն անել։ Եթե այսօր որևէ սադրանք չլինի ու այդ եպիսկոպոսները գան Մայր Աթոռ, նրանց մուտքը չպետք է արգելափակվի, որևէ վիրավորանք, որևէ սադրանք չպետք է լինի, թող գան, մտնեն ներս, մասնակցեն ժողովին, այնտեղ ներսում թող Վեհափառը ու եկեղեցականները նրանց հետ խոսակցություն ունենան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով