Ներքին 9 ամիս առաջ - 11:55 18-12-2025

Լորդ Վերնոն Քոքերի հետ խոսել ենք Հարավային Կովկասում հաստատված խաղաղության մասին․ ՀՀ ԱԽՔ

Դեկտեմբերի 17-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարար Լորդ Վերնոն Քոքերի հետ: Հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Զրուցակցիս հետ քննարկել ենք անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, ընդգծել ենք պաշտպանության հարցերով ռազմական կցորդների փոխանակման և ապագայում բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման կարևորությունը: Անդրադարձել ենք նաև տնտեսական համագործակցության, գործարար կապերի շարունակական խորացման կարևորությանը:

Հանդիպման ընթացքում Լորդ Վերնոն Քոքերի հետ նաև անդրադարձել ենք օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանն ու ստեղծվող տնտեսական լայն հնարավորություններին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան