Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:09 17-12-2025

Նոր Հայաստանում օտարերկրյա քաղաքացին դիտարկվում է բացառապես որպես «փող տպող սարք». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքմյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Նոր Հայաստանում օտարերկրյա քաղաքացին դիտարկվում է բացառապես որպես «փող տպող սարք»:

Նորմալ պետություններում, որտեղ հարգվում է իրավունքը, օտարերկրացուն տրվում է 5 և ավելի տարով կացության իրավունք, եթե վերջինս`

անընդմեջ օրինական բնակություն է հաստատել երկրում,
ունի լեզվի տարրական իմացություն,
ունի եկամտի աղբյուր,
վճարում է հարկերը և պահպանում օրենքները:

Շատ պարզ է, հասկանալի և տրամաբանված: Ավելին` գրեթե անթերի է իրավունքի տեսանկյունից:

Նոր Հայաստանում օտարերկրյա քաղաքացուն տրվում է 5 և ավելի տարով կացության իրավունք, եթե վերջինս`
Նոր Հայաստանում է գտնվում աշխատանքային հրավերով,
Ամուսնացած է Նոր Հայաստանի քաղաքացու հետ,
Արմատներով հայ է,
Անհատ ձեռներեց է կամ ՍՊԸ ունի:

Այսինքն, եթե օտարերկրացին, ենթադրենք` 20 տարի, օրինական հիմունքներով ապրում է Հայաստանում, տիրապետում հայերենին, ունի կայուն եկամտի աղբյուր, վճարում է հարկերը և օրինապաշտ է, ապա վերջինս Նոր Հայաստանում կարող է կացության կարգավիճակ ձեռք բերել ընդամենը 1 տարով: Գիտե՞ք խնդիրն ինչումն է:

Ուրեմն, Նոր Հայաստանում 1 տարվա կացություն ստանալու համար պետական տուրքը կազմում է 105 000 ՀՀ դրամ, իսկ 5 տարվա կացության իրավունք ստանալու համար օտարերկրացին պետք է վճարի 140 000 ՀՀ դրամ:
Տրամաբանությունը հետևյալն է` ինչու՞ 5 տարվա համար վերցնել 140 000 , եթե կարելի է վերցնել 525 000 ՀՀ դրամ: Եվ թքած, որ մարդը 20 տարի օրինական հիմքով Հայաստանում է ապրում: Եվ թքած, որ վերջինս կլքի Հայաստանը: Եվ թքած իրավունքի վրա:

Դե իմացեք, թե Նոր Հայաստանում, բացի ՀՀ հերոս հարկատուներից, ովքեր են հանդիսանում «փող տպող սարքեր» և որքան է իրավունքի փոխարժեքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում