Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 19:54 17-12-2025

Հայաստանը ակտիվ աշխատում է, որպեսզի «TRIPP երթուղին» հարգի Իրանի կենսական շահերը. դեսպան

Հայաստանը հաշվի է առնում և ակտիվ աշխատում է, որպեսզի «TRIPP երթուղին» հարգի Իրանի կենսական շահերը, «Թասնիմ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Ընդգծելով, որ անցած օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում Սյունիքով անցնելքի ճանապարհը կոչվում է ոչ թե «միջանցք», այլ՝ «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման, դեսպանը նշել է՝ նախագիծը կբացի երկաթուղային կապեր Նախիջևանի միջով՝ կապելով Հայաստանը Իրանի հետ, և կստեղծի տարանցիկ հնարավորություններ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար՝ դեպի Սև ծով և Կենտրոնական Ասիա։

Հայաստանի դեպանը միաժամանակ ընդգծել է, որ այս երթուղուն ցանկացած երրորդ կողմի մասնակցության համար անհրաժեշտ է Հայաստանի և ԱՄՆ-ի համաձյանությունը։

Հարցազրույցը հրապարակվել է Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի վերջին հայտարարություններից հետո, թե «Իրանը կտրականապես դեմ է Կովկասի վերաբերյալ Թրամփի ծրագրերին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան