Ներքին 8 ամիս առաջ - 21:19 16-12-2025

Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Jeep»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 52-ամյա Արտավազդ Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 55-ամյա Հովիկ Ս․-ի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և «Jeep»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Սուսաննա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: