Արտաքին 10 ամիս առաջ - 20:25 15-12-2025

Հունաստանն ու Իսրայելն անհանգստացած են թուրքական «TAYFUN» բալիստիկ հրթիռների փորձարկումներից

Թուրքական ռազմական արդյունաբերության արտադրանք հանդիսացող «TAYFUN» բալիստիկ հրթիռի վերջին հաջող փորձարկումները լայն արձագանք են ստացել հունական և իսրայելական մամուլում։

Լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի երկար հեռահար հրթիռային կարողությունների զարգացումը վերացրել է տարածաշրջանային զսպման հավասարակշռության շուրջ քննարկումները՝ առաջ բերելով անվտանգության մտահոգություններ։

Հունական աղբյուրների մի մասը Ռիզեում իրականացված փորձարկումները գնահատել է որպես «զսպման ուղերձ» Աթենքին՝ նշելով Էգեյան ծովում և Արևելյան Միջերկրականում լարվածության աճի վտանգը։

Հաղորդվում է, որ «Roketsan»-ի կողմից մշակված «TAYFUN» համակարգը ունի գերձայնային արագություն, շուրջ 2.000 կմ թռիչքային հեռավորություն և համարվում է Թուրքիայի պաշտպանական կարողությունների ուժեղացման առանցքային տարր։ «Roketsan»-ի գլխավոր տնօրեն Մուրաթ Իքինջին հայտարարել է, որ համակարգը պատրաստ է ծառայության, իսկ սերիական արտադրության գործընթացը շարունակվում է։

Հունական և իսրայելական մի շարք լրատվամիջոցներ հրթիռը որակել են որպես տարածաշրջանի համար «նոր սպառնալիք»՝ նշելով, որ դրա հնարավորությունները ընդգրկում են ինչպես Հունաստանի, այնպես էլ Իսրայելի տարածքները, և դա կարող է ազդել տարածաշրջանային անվտանգության հաշվարկների վրա։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով