Ներքին Միտք 10 ամիս առաջ - 11:39 14-12-2025

Միհրան Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին ազատ արձակելը վկայում է՝ հարձակումը քաղաքական ակտ էր

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին։ Զարմացա՞ծ եմ։ Իհարկե՝ ոչ։ Նախօրեին էի զարմացել, երբ հայտնեցին, որ հարձակվողները ձերբակալված են։ Այսօր ամեն բան տեղն ընկավ։

Ու թեև հիմա շատերն են քննադատում ակնհայտ հանցագործներին ազատություն շնորհած դատարանը, այնուամենայնիվ կարևոր մի փաստ պետք է անպայման արձանագրել՝ այս վճիռն այն մասին էր, որ Միհրանի վրա հարձակումը իսկապես քաղաքական ակտ էր։

Սովորական խուժան լիներ կամ կենցաղային ինչ-որ դրվագ՝ ձերբայակվածներն անպայման կկալանավորվեին։ Իշխանությունն էլ կօգտվեր առիթից ու մի լավ կփիարվեր ընդդիմադիր գործչի վրա հարձակվողներին կալանավորելու փաստով։ Բայց քանի որ պատվերը քաղաքական էր, ամեն ինչ այլ ընթացք ստացավ։ Եվ այն ինչը երեկ համոզմունք էր, այսօր դարձավ դատարանի վճիռ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ