Ներքին 10 ամիս առաջ - 21:40 13-12-2025

Առաջ առևտուրն ամեն օր էր, հիմա՝ Ամանորին․ Գումի շուկայում տոնական եռուզեռը մեկնարկել է

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Oragir.News-ն Ամանորին ընդառաջ այցելեց Գումի շուկա՝ պարզելու, թե ի՞նչ գներ են առաջարկվում այս տարի, ո՞ր ապրանքներն են թանկացել, որո՞նք՝ էժանացել, և որո՞նք են մնացել անփոփոխ։

Մեր շրջայցը սկսեցինք ընդեղենի և չրեղենի բաժնից։ Վաճառողները ներկայացրին տարվա նորույթները և ընդհանուր գնային պատկերը՝ նշելով, որ չրերից ամենաթանկը շարունակում են մնալ արքայանարինջն ու թուզը։ Նորույթների շարքում նրանք առանձնացրին լցոնված մանդարինն ու նարինջը, ինչպես նաև այլ մրգերից պատրաստված տեսականին։

Մսավաճառներից մեկը նշեց, որ որակյալ միսը միշտ էլ բարձր գին է ունեցել՝ անկախ սեզոնից։ Նրա խոսքով՝ ներկայումս ամենաթանկ մսատեսակը տավարի սուկին է։

Երշիկեղենի վաճառողներից մեկն առանձնացրեց անգուսի բաստուրման՝ նշելով, որ իրենց մոտ դրա գինը համեմատած սուպերմարկետների և այլ խանութների զգալիորեն ցածր է՝ մեկ կիլոգրամը՝ 17 հազար դրամ։

Մրգավաճառները հայտնեցին, որ գնային լուրջ փոփոխություններ չեն արձանագրվել։ Նրանք սակայն ուշադրություն հրավիրեցին տարբեր երկրների մրգերի, մասնավորապես՝ Պերուից և Էկվադորից ներկրվող արքայախնձորների, ինչպես նաև տարբեր տեսակի մանդարինների գնային տարբերությունների վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի