Ներքին 10 ամիս առաջ - 16:05 13-12-2025

Հյուսիսային պողոտան դարձրել են դրոշակ, հիմա էլ մարդկանց դատարանով են ստիպում դուրս գալ․ ֆիրդուսցի

Oragir.News-ն այսօր այցելել է Հանրապետության փողոց (Ֆիրդուսի) և զրուցել այնտեղ մնացած բնակիչների հետ, ովքեր դեռ շարունակում են պայքարել իրենց իրավունքների համար։

Հանրապետության նրբանցք 8ա հասցեում բնակվող Դավիթ Սաֆարյանի խոսքով՝ ոտնահարվում են սեփականատերերի իրավունքները։

«Հյուսիսային պողոտան արել են դրոշակ, էն ժամանակ բռնի էին հանում մարդկանց, հիմա էլ դատարանով են ստիպում դուրս գալ։ Է, ի՞նչ տարբերություն»,- նշեց նա

Ռաֆայել Սաֆարյանը, ով ևս Հանրապետության նրբանցք 8ա հասցեի բնակիչ է, նշում է, որ բազմաթիվ անգամներ խնդրանքով դիմել է և՛ կառավարությանը, և՛ քաղաքային իշխանությանը, և՛ ԱԺ-ին ու շատ այլ կառույցների։ Իսկ հիմա ոչ թե խնդրանքով է դիմում, այլ պահանջում է, որ այս հարցին լուծում տրվի։

«Շատ անգամ եմ խնդրանքով դիմել կառավարությանը, ԱԺ-ին, քաղաքային իշխանությանը, բայց ոչինչ։ Հիմա պահանջում եմ լուծեք այս հարցերը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող