Արտաքին 10 ամիս առաջ - 14:49 13-12-2025

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են

Շաբաթ օրը Թաիլանդի և Կամբոջայի սահմանի տարբեր կետերում կրկին զինված բախումներ են բռնկվել: Կողմերը միմյանց են մեղադրել հրադադարը խախտելու համար: Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը հայտարարել է, որ կշարունակի ռազմական գործողությունները մինչև իր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը:

Թաիլանդի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են կամբոջական կողմի թիրախներին՝ ոչնչացնելով կամուրջ և ենթադրյալ ամրաշինություններ սահմանի երկայնքով։

Բախումները վերսկսվել են՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, որ երկու կողմն էլ պատրաստ է խաղաղության: Ուրբաթ Թրամփը զրույց էր ունեցել Թաիլանդի և Կամբոջայի կառավարությունների ղեկավարներ Անութին Չանվիրակունի և Խուն Մանեթի հետ՝ այն համարելով դրական։ Նա հայտարարել էր, որ երկու երկրներն էլ համաձայնել են 24 ժամվա ընթացքում դադարեցնել սահմանի վիճելի հատվածներում դեկտեմբերի 6-ին վերսկսված ռազմական գործողությունները և վերադառնալ հոկտեմբերին ԱՄՆ-ի և Մալայզիայի մասնակցությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրերի կատարմանը:

«Նրանք պատրաստ են խաղաղության և ԱՄՆ-ի հետ առևտրային գործակցության»,- հավելել է Թրամփը։ Գործարքը, ըստ ԱՄՆ նախագահի, պետք է արդեն ուժի մեջ մտած լիներ:

Վերջին տվյալներով՝ սահմանային բախումների ժամանակ Թաիլանդը կորցրել է երեք խաղաղ բնակիչ և ինը զինծառայող, ավելի քան 120 մարդ վիրավորվել է: Կամբոջայի իշխանությունները հայտնել են 11 քաղաքացիական անձի, այդ թվում՝ նորածնի մահվան և 74 տուժածի մասին: Ռազմական գործողությունների պատճառով երկու կողմը տարհանել է շուրջ 700 հազար բնակիչ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով