Մշակույթ 8 ամիս առաջ - 10:55 13-12-2025

Այսօր Թբիլիսիում տեղի կունենա Մանկական Եվրատեսիլ 2025-ը

Այսօր Թբիլիսիում ժամը 20.00-ին տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը։ Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։ Հայաստանը ներկայացնում 12-ամյա Ալբերտ Արմենակյանը՝ «Brave Heart» երգով։

Քվեարկության առաջին փուլը սկսվել է գիշերը և կավարտվի այսօր՝ ժամը 19:59-ին։ Քվեարկել հնարավոր է աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ ՀՀ-ից:

Առցանց քվեարկության 2-րդ փուլը կմեկնարկի ուղիղ եթերի ընթացքում՝ վերջին երգի կատարումից հետո. քվեարկությունը կտևի 15 րոպե։ Քվեարկելու համար պետք է այցելել www.jesc.tv կայք։