Արտաքին Միտք 10 ամիս առաջ - 18:13 12-12-2025

Ըստ Times of Israel-ի՝ Իրանը վերականգնել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում օգտագործած հրթիռային պաշարները

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Times of Israel-ը հրապարակում է արել, հղում կատարելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանն ու Կենտրոնական հրամանատարությանը, որ Իրանը վերականգնել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմին օգտագործած հրթիռային պաշարները:

Ըստ հրապարակման, Իսրայելն այս պարագայում կարողացել է վերականգնել իր հակահրթիռային պաշտպանության սպառած պաշարների մոտ հինգերորդը:

Իրանի բալիստիկ հրթիռների պաշարը, ըստ հրապարակման տվյալի, հասնում է մոտ 2000-ի, ինչը համարժեք է մինչ Իսրայելի նախաձեռնած պատերազմը եղած թվին:

Գնահատվում է, որ սպառած պաշարների վերականգնման արագությունը պայմանավորված է նրանով, որ Իրանն ունի ավելի մեծ արտադրական հզորություն, քան Իսրայելը, ինչպես նաեւ այդ հզորությունները առավել ինքնաբավ են եւ քիչ են կախված արտաքին գործոններից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով