Արտաքին 10 ամիս առաջ - 20:21 12-12-2025

Թուրքիան Սիրիայի քրդերին սպառնում է ռազմական գործողությամբ. ներկայացվել է վերջնաժամկետ

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիան կարող է ռազմական գործողություն սկսել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDG) դեմ, որը քրդական ղեկավարության ներքո գործող ռազմաքաղաքական դաշինք է։ Ըստ Անկարայի, եթե SDG-ն 20 օրվա ընթացքում չինքնալուծարվի և չհամալրի Սիրիայի բանակի շարքերը, Թուրքիան ռազմական միջամտություն կանի։

Մասնավորապես նշվում է, որ հիշյալ ժամկետի ավարտից հետո Թուրքիան Սիրիայի բանակի հետ միասին «SDG»-ի դեմ ռազմական գործողություն սկսելու հստակ ուղերձ է հղել և այս համատեքստում ուշադրություն է հրավիրվում վերջին օրերին թուրքական զրահամեքենենարի շարասյան՝ Սիրիայի տարածք մուտք գործելու վրա:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էլ հայտարարել էր, որ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չեն հանդուրժելու, իսկ Սիրիայի ներկայիս ժամանակավոր կառավարությունը 80.000-անոց զորք էր ուղարկել SDG-ի տեղակայման հատված:

Աղբյուրների հաղորդմամբ՝ թեմայի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է. «Մենք, որպես Թուրքիա, ասում ենք՝ «դուք որպես կազմակերպություն ձեզ լուծարելու եք, որպես անհատ համալրելու եք բանակը և արդեն որպես մեկ կազմակերպություն չեք գործելու»: Մեր պայմանը սա է, իսկ SDG-ի բարձրաստիճան ղեկավարության ներգրավումը Դամասկոսի կառավարության կազմ կտրականապես չենք ընդունում»:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան