Ներքին Միտք 10 ամիս առաջ - 22:49 11-12-2025

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Միքայել Սրբազանի տեղափոխումը «Իզմիրլյան» ԲԿ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը թույլատրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տեղափոխումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի վերջինիս վիրահատությունը։

Նշեմ, որ մինչ այս պահը արհեստականորեն բարդացվում էր գորընթացը։ Պաշտպանները մի քանի անգամ դիմելով ՔԿԾ-ի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ չէին կարողանում ստանալ անհրաժեշտ թույլտվությունը, որպեսզի Սրբազանի վիրահատությունն իրականացվի իր նախընտրած ԲԿ-ում։

Ինքս օրեր առաջ պատկան մարմիններին անձամբ եմ տեղեկացրել, որ Միքայել Սրբազանն ունի անհետաձգելի վիրահատության կարիք՝ հորդորելով, որ ժամ առաջ ապահովվի նրա առողջության իրավունքը։

Պաշտպանների, ինչպես նաև՝ հանրային լայն արձագանքի շնորհիվ կարողացանք փոխել անարդարացի մոտեցումը։

Շնորհակալ եմ բոլոր մտահոգ քաղաքացիներին։ Անտարբերության պատնեշը պետք է ջարդվի։ Փաստ է, որ մեր միասնականությունը տալիս է իր արդյունքները։

Քաջառողջություն, շուտափույթ ապաքինում և ազատություն մեր սիրելի Սրբազանին և բոլոր քաղբանտարկյալներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի