Արտաքին 10 ամիս առաջ - 22:35 11-12-2025

Ռուսաստանի հաջորդ թիրախը ՆԱՏՕ-ն է լինելու. Մարկ Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մտադրվում սահմանափակվել միայն Ուկրաինայի դեմ պատերազմով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

«Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք։ ՆԱՏՕ-ի խնդիրն այժմ պատերազմը դադարեցնելն է, նախքան դրա սկսվելը։ Դրա համար մենք պետք է լիովին գիտակցենք սպառնալիքը»,- ասել է Ռյուտեն Բեռլինում ունեցած ելույթի ժամանակ՝ հավելելով, որ վտանգն արդեն իսկ գոյություն ունի։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը և ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

«Մեր զինված ուժերը պետք է ստանան մեզ պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն ինչ։ Եվ Ուկրաինան հիմա պետք է ստանա իր պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Չափազանց շատ դաշնակիցներ չեն զգում պահի հրատապությունը և կարծում են, որ ժամանակն իրենց օգտին է։ Բայց դա այդպես չէ», - ասել է Ռյուտեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով