Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 10 ամիս առաջ - 18:00 11-12-2025

Ոչխարը էշից չի տարբերվում․ հարցում՝ 16 մլն դրամով ԱԱԾ-ի համար երաժշտական գործիքներ գնելու մասին

Հայաստանի պետական բյուջեից ավելի քան 16 միլիոն դրամ է ծախսվել այդ ԱԱԾ-ի համար երաժշտական գործիքներ գնելու նպատակով։ ԱԱԾ-ն ձեռք է բերել Yamaha Corporation ապրանքանիշի մի շարք երաժշտական գործիքներ՝ տրոմբոններ, բարիտոններ և սաքսոֆոններ, երաժշտական հենակալներ և նոտաների ամրակալներ։ 1 սաքսոֆոն, 5 շեփոր, 1 բարիտոն և 5 կլարնետ։ Այնուհետև 1 սաքսոֆոն, 5 շեփոր, 1 բարիտոն և 5 կլարնետ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ԱԱԾ-ի ինչի՞ն է պետք 16 մլն դրամով գնված երաժշտական գործիքները»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ԱԱԾ-ին ոչ մի ձևով անհրաժեշտ չեն այդ երաժշտական գործիքները, որոշներն էլ դժվարացան պատասխանել։
«Ոչխարը էշից չի տարբերվում, էդքան բան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ երաժշտությունը հանգստացնում է։
«Չգիտեմ մարդ կա գահատում ա էդ արժեքները նվագելու համար։ Սիրում ենք մուզիկա ու վապշե չենք օգտագործել էդ գնանոց։ Թեկուզ հիվանդ մարդուն էլ պետք ա, շատ ա հանգստացնում էդ երաժշտությունը»,- նշեց նա։

«Ոչ մի ձևով պետք չի էս աղքատ երկրում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում