Ներքին 10 ամիս առաջ - 16:15 11-12-2025

Վանաձորի քաղաքապետարանին առնչվող 4 քրեական գործ է քննվում Հակակոռուպցիոն կոմիտեում

Oragir.News-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Վանաձորի քաղաքապետարանին առնչվող ներկայումս քննվող քրեական վարույթների վերաբերյալ: Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ քանի՞ վարույթ կա այս պահին նախաձեռնված, ե՞րբ են հարուցվել, ո՞ր հոդվածներով, քաղաքապետարանի ո՞ր բաժինների վերաբերյալ, և աշխատակիցներն ի՞նչ դատավարական կարգավիճակներ ունեն այդ գործերով: Հարց էինք ուղղել նաև՝ կա՞ն գործեր, որոնց նախաքննությունն արդեն ավարտին է մոտենում, և Կոմիտեն պատրաստվում է փոխանցել դրանք դատարան:

Ի պատասխան մեր հարցման՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Վանաձորի քաղաքապետարանի վերաբերյալ այս պահին քննվում են 4 քրեական վարույթներ, որոնք նախաձեռնվել են 2022-2025 թվականների ընթացքում և ներկայումս գտնվում են քննության փուլում: ՀԿԿ-ն նաև նշել է, թե մեր մյուս հարցադրումների վերաբերյալ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել՝ նախաքննության գաղտնիության հանգամանքով պայմանավորված:

Ադրինե Թորոսյան


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»