Ներքին 10 ամիս առաջ - 12:52 11-12-2025

Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրով աջակցություն է ստացել 2537 շահառու

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում որոշեց լրացուցիչ 400 մլն դրամ հատկացնել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի իրականացման համար։

Խոսքը մարզերում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի մասին է։

2025 թվականի համար Ծրագրերի տարեկան ճշտված բյուջեն կազմում է 2,1 մլրդ դրամ, որն ըստ եռամսյակների բաշխվել է համամասնորեն։ Այս տարվա հոկտեմբերի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 2537 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2 մլրդ 71 մլն դրամ, որից 495-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով (520,261,599 դրամ), 507-ը կանխավճարի ապահովագրության ծրագրով (18,022,747 դրամ), 1535-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով (1,532,723,993 դրամ)։

Այս ցուցանիշները պայմանավորված են Ծրագրերի շրջանակում դիմումների թվի աննախադեպ աճով, այդ թվում՝ 3-րդ և հաջորդ երեխա ունեցողների թվով, որի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 2 մլն դրամ։

Նախագծով առաջարկվում է Ծրագրերի շրջանակներում 2025 թվականի չորրորդ եռամսյակում դիմած/դիմող շուրջ 614 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 400 մլն դրամ։

Վերոնշյալ 400 մլն դրամը նախատեսվում է հատկացնել «1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «12004. Դրամական աջակցություն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին» միջոցառման ֆինանսական միջոցների վերաբաշխման հաշվին՝ հիմք ընդունելով այդ միջոցառման գծով տվյալ ժամանակահատվածի փաստացի ցուցանիշները։

«1068. Ժողովրդագրական վիճակի բարելավում» ծրագրի «12004. Դրամական աջակցություն ընտանիքում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին միջոցառման պակասեցվող միջոցները հանգեցնում են արդյունքային ցուցանիշների փոփոխության՝ տարեկան ծրագրայինը նվազեցնել 667-ով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան