Ներքին 10 ամիս առաջ - 10:00 11-12-2025

Սրտաճմլիկ գրառում արած ԵՊԲՀ ռեկտորը Արտավազդ Սահակյանի մահից օրեր առաջ խոսել էր բաժնի լուծարման մասին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մահացել է պատվավոր պրոֆեսոր, հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Կարճ ժամանակ անց սրտաճմլիկ ու կարեկցող հրապարակում հայտնվեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջում. վերջինս ցավում էր մեծ պրոֆեսորի անժամանակ կորստի համար։

Թվում է՝ ԵՊԲՀ ռեկտորն իսկապես խորը վշտացած է Արտավազդ Բագրատիչի կորստով, բայց Oragir.News-ին բոլորովին այլ պատկեր ներկայացնող տեղեկություններ են հայտնի դարձել։

Մեր տեղեկություններով, Արտավազդ Սահակյանի հետ աշխատող պրակտիկանտներից մեկը ցանկություն է հայտնել մնալ և աշխատել նույն բուժհաստատությունում, իսկ Արտավազդ Սահակյանն ի պատասխան նշել է, որ աշխատանքի անցնելու համար ինչ-որ մեկը պետք է խոսի ռեկտորի հետ։ Պրակտիկանտի հայրը կապ է հաստատել ԱԺ նախկին պատգամավորի հետ, խնդրել է խոսել Արմեն Մուրադյանի հետ. բայց վերջինը երբ կապ է հաստատել ԵՊԲՀ ռեկտորի հետ, պարզել է, որ աղջկան աշխատանքի ընդունելն «անիմաստ է», քանի որ Մուրադյանը պատրաստվում է լուծարել Արտավազդ Սահակյանի բաժինն ու բոլորին հանել բաժնից։

Ուշագրավ է, որ այս միջադեպը տեղի է ունեցել Սահակյանի մահվանից մի քանի օր առաջ ընդամենը։

Նշենք, որ Արտավազդ Սահակյանի նկատմամբ Արմեն Մուրադյանի կողմից նմանատիպ վերաբերմունք առաջին անգամ չէր, որ բացահայտ տեսանելի էր։ Տարիներ առաջ էլ, երբ Արտավազդ Սահակյանը վերանորոգել էր ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի իր կաբինետը, Արմեն Մուրադյանը կարճ ժամանակ անց նրան հանել էր ամբիոնից ու տեղափոխել նկուղ, իսկ նոր վերանորոգված ամբիոնում տեղակայվել էր «Զինվորի տունը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում