Արտաքին 10 ամիս առաջ - 23:34 09-12-2025

Ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու. Թրամփ

«Ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու, դրանք արդեն չափազանց երկար ժամանակ չեն անցկացվել»,- Politico–ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Զելենսկին պետք է հավաքի իրեն և սկսի ընդունել առաջարկները, քանի որ նա մարտի դաշտում պարտվում է:

Ավելին, ըստ Թրամփի, վաղուց պարզ էր, որ Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնի:

«Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայի պատերազմում։ Զելենսկին համոզեց «խաբեբա» Ջո Բայդենին իրեն 350 միլիարդ դոլար հատկացնել։ Տեսեք՝ ինչ ստացավ փոխարենը․ երկրի մոտ 25 տոկոսը կորսված է։

Ուկրաինայի պատերազմում առավելությունը Ռուսաստանի կողմն է եղել և մնում է։ Ուկրաինայի պատերազմը «մեծ խնդիր է Եվրոպայի համար, և նրանք այն լավ չեն կառավարում»,- այսպիսի թեզեր է բարձրաձայնել Թրամփը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում