Ներքին 10 ամիս առաջ - 16:30 09-12-2025

Ամիսներ առաջ գնացքի հետ բախման հետևանքով ծնողներին կորցրած քույրերից մեկը հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզի Բուրաստան գյուղի տարածքում ամիսներ առաջ գնացքի և ավտոմեքենայի բախման հետևանքով ծնողներին կորցրած և հիվանդանոց տեղափոխված 2 քույրերից մեկը մահացել է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Մասիսի վարչական ղեկավար Գևորգ Խաչատրյանը։

«Քույրերից մեկը՝ փոքրը, շուտ էր դուրս գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը մի քանի ամիս հիվանդանոցում մնալուց հետո վերջերս մահացավ։ Բժիշկները նրան հույս չէին տալիս։ Փոքրիկ աղջիկն այս պահին հորեղբոր, տատիկ-պապիկի հետ է ապրում, հորեղբայրն է խնամակալը»,- հավելեց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, ժամը 19։32-ին Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել էր մարդատար գնացքին։ Վթարի հետևանքով ավտոմեքենայի 4 ուղևորներից 2-ը (ընտանիքի հայրն ու մայրը) տեղում մահացել էին, իսկ նրանց անչափահաս աղջիկները տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում