Ներքին 10 ամիս առաջ - 09:40 07-12-2025

Անցած 37 տարիները մաքառման, պայքարի, ապրելու, արարելու տարիներ էին. Շիրակի մարզպետի ուղերձը

ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ուղերձ է տարածել երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

«Սիրելի շիրակցիներ,
Ամեն տարի հիշատակի և ոգեկոչման այս օրը նորից ու նորից վերապրում ենք այն վիշտն ու անմարդկային ապրումները, որը հաղթահարել ենք ազգովի։

Այդ փորձությունը մեր բոլորի մեջ ամրապնդեց փոխօգնության, համբերության ու վերածնվելու ոգին։
Անցած 37 տարիները մաքառման, պայքարի, ապրելու, արարելու տարիներ էին։

Աշխարհն ականատես եղավ, թե ինչպես տառապանքը վերածվեց համաշխարհային համախմբման, ինչպես ցավի մոխիրներից վեր հառնեց մարդու հանդեպ մարդասիրությունը։ Միմյանց օգնելու պատրաստակամությունն ու միասնականությունը դարձան մեր համազգային տոկունության լուռ վկաները։

Այսօր, երբ աղետից հետո նոր սերունդ է ձևավորվել, շիրակցիներիս համար առավել քան կարևոր է` սեփական ուժերի նկատմամբ վստահության լիարժեք վերականգնումը և վաղվա օրվա հանդեպ լավատեսության ամրապնդումը։

Մեր պարտքն է կառուցել անվտանգ, դիմակայուն և զարգացող երկիր, որտեղ մարդկային կյանքն ու անվտանգության բարձր չափանիշները պետության անվիճարկելի առաջնահերթությունն են։ Աղետի դասերը մեզ պարտավորեցնում են մշտապես վերանայել և կատարելագործել աղետների ռիսկի նվազեցման ու արձագանքման համակարգերը, ուժեղացնել քաղաքացիական պաշտպանությունը, բարձրացնել համայնքների պատրաստվածությունը։

ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում շարունակում են մնալ բնակչության բնակարանային ապահովման հարցերը, կրթական ու նախադպրոցական հաստատությունների կառուցման գործընթացն աննախադեպ ծավալների է հասել «Մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման և բարելավման ծրագրերը։

Այս նախաձեռնությունները հստակ արտահայտում են պետության դիրքորոշումն ու ստանձնած պատասխանատվությունը հիմնախնդիրների հետևողական լուծման նկատմամբ։
Հավերժ փառք ու խոնարհում անմեղ զոհերի հիշատակին։

Ուժ և տոկունություն նրանց, ովքեր շարունակում են կրել այդ ցավի ծանրությունն իրենց սրտերում։
Թող այսուհետ անցյալի ցավը վերածվի ապագայի համոզիչ ու ամուր կառուցման ուժի, վերածվի տոկունության, որով կկառուցենք ամուր, անվտանգ և հույսով լցված տուն, քաղաք, Գյումրի, Շիրակ աշխարհ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»