Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:00 05-12-2025

Մարդիկ հիմա չեն կարողանում հասնել այդ տարիքին, ոնց կարող են 63-ում բիզնես սկսել․ հարցում

ԱԺ–ում 2026–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գուցե 63-ը բիզնես դնելու լավագույն տարիքն է, հավելելով, որ տարվել է այդ գաղափարով։

«Մեզ մոտ ընկալում կա, որ 63-ը թոշակի տարի՞ք է, այո, 63-ը թոշակի տարիք է, բայց ես առաջարկում եմ մի հատ ուրիշ վարժություն անենք, իսկ կարո՞ղ է 63-ը փոքր և միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է, որովհետև ո՞վ ունի կյանքի և աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը»,- ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ 63-ը բիզնես սկսելու լավագույն տարիքն է»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ ուշ է այդ տարիքում բիզնես սկսելը, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Ոչ մեկի հետ համաձայն չեմ ընդհանրապես, որովհետև տենց ա կյանքը ցույց տալիս»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այդ տարիքում պետք է թոշակով ապրեն։ «Չէ, 63-ում մարդիկ արդեն պիտի թոշակ ստանան, թոշակով ապրեն, բիզնես պիտի շուտ սկսեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մարդիկ նույնիսկ այդ տարիքին չեն հասնում։ «Մարդիկ հիմա չեն կարողանում հասնել այդ տարիքին, ոնց կարող են բիզնես սկսել։ Էդ խավը շատ խեղճ ա։ Նա ոչինչ չի անում մեզ համար։ Ես նայում եմ բոլորը տխուր են, ժողովրդի մեջ աշխուժություն չկա»,- ասաց նա։ «Չէ, շատ ուշ ա»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում