Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:56 04-12-2025

Անթույլատրելի է, որ սահմանին ծառայողը ավելի ցածր ստանա, քան պարեկը. Աննա Գրիգորյան

Պարո՛ն Պապիկյան, անթույլատրելի է, որպեսզի պայմանագրային զինծառայողը ստանա ավելի ցածր աշխատավարձ ու զգալի ցածր աշխատավարձ, քան պարեկը: Հասկանո՞ւմ եք, ես ամենայն հարգանքով նրանց իրականացրած աշխատանքի նկատմամբ, ոչ թե հակադրության մեջ եմ դնում, այլ համեմատության մեջ եմ դնում: Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե ընտրություն կատարի՝ որտեղ գնա աշխատելու, հաշվի առնելով սահմանում առկա ռիսկերը, մարտահրավերները, պայմանները և այն, ինչ որ ունենալու է, օրինակ Երևանի կենտրոնում պարեկ աշխատելիս, ակնհայտ է, չէ՞, եթե մենք համալրման խնդիր ենք փորձելու լուծել, եթե պրոֆեսիոնալ բանակ ենք փորձելու ձևավորել, առնվազն տարրական բազային աշխատավարձի բարձրացումը պարզապես հրամայական է: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով