Ավելին 10 ամիս առաջ - 20:55 03-12-2025

Քրիստինե Եղոյանը դստեր տարեդարձից տեսանյութ է հրապարակել

Դերասանուհի և երգչուհի Քրիստինա Եղոյանը Instagram–ում շնորհավորել է դստեր տարեդարձը՝ հրապարակելով նրանց համատեղ տեսանյութը։

«Իմ աղջիկ, իմ թագուհի, իմ կյանքի ամենաթանկ ու անփոխարինելի մարդ… Թող Աստված օրհնի քո ծնունդը և լցնի այն լույսով, խաղաղությամբ ու անսահման բարությամբ։ Թող աչքերդ միշտ փայլեն երջանկությունից, իսկ ժպիտդ երբեք չմարի։

Դու իմ ամենագեղեցիկ երազանքն ես, այնքան կատարյալ, որ երբեմն անգամ դժվար է հավատալ։ Չէի պատկերացնի, որ կարող է գալ մի ուրիշ մարդ ու ինձ դարձնել այսքան երջանիկ, բայց դու եկար և փոխեցիր ամբողջ աշխարհս։

Թող Աստված լինի քո կողքին, պահի, պահպանի և լուսավորի քո յուրաքանչյուր քայլը։ Թող կյանքդ լինի գեղեցիկ, ջերմ, լի սիրով և իրականացված երազանքներով։ Շնորհավոր ծնունդդ, իմ լույս»,- գրել է Եղոյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին