Ներքին 10 ամիս առաջ - 22:17 01-12-2025

Հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Արագածոտնի թեմի հոգևորականաց դաս

Արագածոտնի Թեմի հոգևորականաց դասի հայտարարությունը

Անդրադառնալով վերջին ամիսներին մեր Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու հանդեպ դրսից և ներսից աննախադեպ հարձակումներին ու ոտնձգություններին և ներկա կացությանը՝ մենք վերահաստատում ենք, որ.

Խոնարհվելով Ամենակալ Տիրոջ առջև՝ անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին, Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու վարդապետությանը, նվիրապետությանը, նրա կանոններին ու սկզբունքներին,

Հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա Գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին,

Խստորեն դատապարտում ենք Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետին վերաբերող հատվածների միտումնավոր զեղչումները. այն հակականոնական է, ոչ պատշաճ վերաբերմունք Հայ Եկեղեցու նվիրապետության նկատմամբ ու պառակտիչ դրսևորում:

Ստեղծված կացությունը թելադրում է մեզ մեր պարտքը համարել մեծ պարտավորությամբ և պատասխանատվությամբ մեր հավատարմությունը հայտնել՝ խոստանալով ըստ ամենայնի հնազանդվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրենքներին, հետևել Ավետարանի խոսքի ճշմարտությանը, Աստծուն պաշտել և ծառայել սրբությամբ ու արդարությամբ՝ Սուրբ Եկեղեցու պայծառության համար, նախանձախնդրությամբ, գործով և խոսքով լինել եկեղեցու մեջ:

Բայց առավել պետք է մեր անձերի հնազանդությամբ և խոնարհությամբ լինենք հետևող Աստծո խոսքին, հոգատար Եկեղեցուն և անդադար աղոթակից: Լինենք անբասիր մեր պաշտոնի՝ քահանայական և վանական կոչման մեջ:

Դարձյալ հաստատում և ստորագրում ենք՝ հոգևոր ու խիզախ մեր գիտակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով