Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 14:38 01-12-2025

Եթե անգամ Վեհափառը մնա միայնակ, միևնույն է, որևէ մեկը չի կարող համարել, որ նա պաշտոնաթող է. Արշակ սրբազան

Իհարկե, Վեհափառը մենակ չի մնացել. Դուք տեսաք, որ ընդամենը 10 եպիսկոպոսներ են հայտարարություն արել, իսկ Վեհափառի շուրջ համախմբված հոգևորականության պատկերը տեսանելի դարձնելու համար, անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի հայտարարություն անեն։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Եկեղեցին համախմբված է, եկեղեցականները համախմբված են Վեհափառի շուրջ, և ավելին ասեմ, եթե անգամ ստեղծվի իրավիճակ, որ Վեհափառը մնա միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցություն չտրամադրի, միևնույն է, որևէ մեկը որևէ ձևով չի կարող համարել, որ Վեհափառը պաշտոնաթող է և Վեհափառը հրաժարվել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտոնավարել։

Բայց ես նորից եմ ասում, Վեհափառին աջակցողների բանակը մեծ է, Վեհափառի շուրջ համախմբված են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հավատարմությունը պահում են։

Հիմա թե ինչպես են այս անձերը իրենց դրսևորում, դա իրենց խղճի խնդիրն է, որին, կարծում եմ՝ հանրությունը համարժեք գնահատական տալիս է, տվել է և կտա։ Այն, ինչ որ իրենց կողմից արվել է, դա դավաճանություն է, ուխտադրժություն է, հերձված առաջացնելու անթաքույց քայլ»,– ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան