Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 11:20 01-12-2025

Սխալներով են կառուցված թեքահարթակները դրանց մասով մի քանի դիտողություն ունեմ

Երևանում թեքահարթակների կառուցման աշխատանքներն ավարտված են: 12 վարչական շրջանի 286 հասցեում կառուցվել է 551 թեքահարթակ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 1–ին, զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ընդհանուր առմամբ շատ կարևոր և մեծ աշխատանք է արվել, ապա այս համատեքստում մի քանի դիտողություններ արեց ծրագրի վերաբերյալ:

«Շատ շնորհակալ եմ, որ ֆիքսվեց, որ պետք է լինի համակարգային, այսինքն՝ չի կարող ուղղակի հատվածական՝ 1-2 տեղ, թեքահարթակ լինել, ամբողջական լուծումներ են եղել:

Բարձրաձայնեմ նաև այն խնդիրները, որոնք նկատել եմ. տեղ-տեղ մենք թեքահարթակների տեսակները սխալ ենք ընտրել այն առումով, որ ընտրել ենք մի ուղղությամբ բարձրացող թեքահարթակ, երբ պետք է եղել երեք կողմից մոտեցումներով: Երևի թե այս առումով պետք է ուշադրությունը մեր սևեռած պահենք խնդրի վրա:

Մեր քաղաքի՝ ավելի ներառական և ավելի հասանելի դարձնելը հանրային վայրերին մեր առաջնահերթությունների շարքում է շարունակում մնալ, այսինքն՝ միշտ աշխատանքն անելիս ինքնուրույն անվասայլակով կամ մանկասայլակով պատկերացնում ենք՝ ոնց ենք անցնելու: Եթե չի ստացվում անցնել, այդ ձևով չենք անում աշխատանքը, փոխում ենք»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան