Սպորտ 10 ամիս առաջ - 19:10 30-11-2025

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Քրիսթալ Փելասին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով։

​Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեցին տանտերերը. 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ժան-Ֆիլիպ Մատետան: «Մանչեսթեր Յունայթեդը» պատասխանեց երկրորդ խաղակեսում։ Բրունու Ֆերնանդեշի կատարած գոլային փոխանցումներից հետո աչքի ընկան Ջոշուա Զիրկզեն (54-րդ րոպե) և Մեյսոն Մաունտը (63-րդ րոպե)՝ հաղթանակ պարգևելով իրենց թիմին։

​Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 21 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Քրիսթալ Փելասը» 20 միավորով 7-րդն է։

​Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 4-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կընդունի «Վեսթ Հեմին», իսկ «Քրիսթալ Փելասը» մեկ օր շուտ արտագնա խաղ կանցկացնի «Բարնլիի» դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում