Արտաքին 10 ամիս առաջ - 13:38 30-11-2025

Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ կշարունակվի Ժնևի կետերի հիման վրա երկխոսությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես գրում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։«Դիվանագիտությունը շարունակում է ակտիվ լինել։ Ամերիկյան կողմը ցուցաբերում է կառուցողականություն, և լրիվ հնարավոր է առաջիկա օրերին ավարտել քայլերը՝ որոշելու համար, թե ինչպես կարելի է արժանապատվորեն ավարտել պատերազմը», – ասել է Զելենսկին։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորիդայում գտնվող ուկրաինական պատվիրակությանը կդիմավորեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին փոխարինելու համար, ով հրաժարական էր տվել նոյեմբերի 28-ին։Նոյեմբերի 23-ին ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են Ժնևում՝ քննարկելու ԱՄՆ 28 կետանոց խաղաղության ծրագիրը, որը մի քանի օր առաջ հայտնվել էր մամուլում։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպումը անվանել էր «թերևս ամենաարդյունավետը» խաղաղության բանակցային ողջ գործընթացում։ Հանդիպումից հետո ծրագիրը վերանայվել և կրճատվել է՝ որոշ աղբյուրների համաձայն՝ մինչև 19 կետ, մյուսների համաձայն՝ մինչև 22։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել խաղաղության ծրագրի թարմացված տարբերակը։

Նոյեմբերի 27-ին Ղրղզստան կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ ծրագրի դրույթները կարող են «օգտագործվել որպես ապագա համաձայնագրերի հիմք»։ «Սակայն իմ կողմից անքաղաքավարի կլինի հիմա խոսել որևէ վերջնական տարբերակի մասին, քանի որ այն չկա», – հավելել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում